Ընտրված նյութեր ֊ Մշակույթ

Հայաստան

Ինչո՞ւ է Հայաստանի պատմության թանգարանում ուրարտական տիպի գոտին ներկայացվում որպես «Արևելյան Անատոլիայի» գտածո

Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվող՝ Ք․ ա․ 9–6-րդ դարերով թվագրվող պատկերազարդ գոտու պիտակին որպես հայտնաբերման վայր նշված է «Արևելյան Անատոլիա, Թուրքիա», թեև գտնելու կոնկրետ վայրը հայտնի չէ։ Այս ձևակերպումը հարցեր է առաջացրել պատմական աշխարհագրական եզրույթների ընտրության վերաբերյալ։

Կարդալ ավելին
Գորիս

Շառլ Ազնավուրին նվիրված երաժշտական երեկո՝ Շինուհայրի երաժշտական դպրոցում

Երեկոյի ընթացքում հնչեցին սիրված երգեր, ներկայացվեցին մեծանուն արվեստագետի կյանքի ու ստեղծագործական ուղու ուշագրավ դրվագները՝ ևս մեկ անգամ արժևորելով նրա անգնահատելի ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում և հայ մշակույթի հանրահռչակման գործում։

Կարդալ ավելին
Հայաստան

Սուրբ Թարգմանչաց տոնը և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու 25-ամյակը

Հոկտեմբերի 10-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կնշվի Սուրբ Թարգմանչաց տոնը և եկեղեցու օծման 25-ամյակը։ Տոնական օրը կմատուցվի Սուրբ Պատարագ, որին կհաջորդի մատաղի օրհնության կարգն ու հյուրասիրություն։

Կարդալ ավելին
Աշխարհ

Գորիսի «Մեծ Հայքը» Շրի Լանկայում Հայաստանը ներկայացրեց և վերադարձավ արծաթով․ տեսանյութ

Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիան Շրի Լանկայում կայացած Sri Lanka International Cultural Folk Festival միջազգային մրցույթում 25 համույթի մեջ զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը։ 5-ամյա ստուդիան՝ Համլետ Իսախանյանի ղեկավարությամբ, հայկական պարը հասցրեց Հնդկական օվկիանոսի կղզի և վերադարձավ արծաթով։ Հպարտ ենք, Գորիս։

Կարդալ ավելին
Գորիս

Ակսել Բակունցի տուն-թանգարանի բացման օրվա արխիվային լուսանկարներից

1970 թվականի սեպտեմբերի 16-ին Գորիսում հանդիսավորությամբ բացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանը։ Գրողի հայրական տունը դարձավ նրա կյանքի, ստեղծագործության և հիշատակի պահպանման կարևոր մշակութային օջախ։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Հայ֊ավստրիական աշնանային դպրոցի մասնակցության հրավեր․ ԳՊՀ

Սիրով տեղեկացնում ենք, որ ԳՊՀ-ի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև համագործակցության շրջանակում ս. թ. նոյեմբերի 2-6-ը ԳՊՀ ուսանողների համար կկազմակերպվի աշնանային դպրոց, որը բաղկացած կլինի դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից։

Դասախոսությունները կանցկացվեն ԳՊՀ-ում, իսկ դաշտային գիտահետազոտական աշխատանքները՝ Սյունիքի մարզի Հին Շինուհայր և Հին Խոտ բնակատեղիներում:

Կարդալ ավելին
Գորիս

«Մեծ Հայք» պարային համույքը մեկնել է Շրի Լանկա․ հրապարակվել են առաջին տեսանյութերը

Գորիսի «Մեծ Հայք» պարային համույքը մեկնել է Շրի Լանկա՝ մասնակցելու միջազգային մրցույթ-փառատոնին։ Համույքի սոցիալական էջերում արդեն հրապարակվել են առաջին տեսանյութերը, որոնցում արտացոլված են ճանապարհորդության ընթացքն ու անդամների տպավորությունները հեռավոր կղզուց։

Սպասվում է, որ առաջիկա օրերին գորիսեցի պարողները հայկական ավանդական պարարվեստն ու մշակույթը կներկայացնեն միջազգային բեմում՝ մրցելով տարբեր երկրներից ժամանած լավագույն խմբերի հետ։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

ԳԲՊՔ֊ի ուսանողները կարտոֆիլի բերքահավաքին․ լուսանկարներ

ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի «Ֆերմերային տնտեսության կազմակերպում» մասնագիտության աշկերտները փորձի փոխանակման այց կատարեցին Լոռի՝ միանալով Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի նույն մասնագիտության աշկերտներին։

Քանի որ Սյունիքում նման ծավալի կարտոֆիլի դաշտեր գրեթե չկան, այցը Գորիսի աշկերտների համար հնարավորություն էր ծանոթանալու դաշտավարության կազմակերպմանը հենց իրական աշխատանքային միջավայրում՝ բերքահավաքի շրջանում։

Ստեփանավանի քոլեջի հետ համագործակցող ֆերմերները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով կարտոֆիլի տարբեր սորտերը, դրանց ընտրության, մշակության և բերքահավաքի առանձնահատկությունները։

Կարդալ ավելին
Գիտություն եվ բիզնես

Ի՞նչ կարդալ, երբ դժվար է. Առաջարկ հոգեբանից․ ՆՈՒՇ

Երբ ամոթը կամ անվստահությունը խանգարում են՝

Մարիո Յակոբի — «Ամոթ և ինքնահարգանքի ակունքներ»։ Չնայած գիտական խորությանը՝ գիրքը գրված է մատչելի լեզվով։ Այն օգնում է հասկանալ, թե որտեղից է գալիս ամոթը և ինչպես վերականգնել ինքնահարգանքը։

Երբ ուզում ես հասկանալ քո հարաբերությունները՝

Էրիկ Բեռն — «Մարդիկ, ովքեր խաղում են խաղեր»։ Դասական գիրք այն մասին, թե ինչպես ենք մենք «խաղում» ուրիշների հետ և ինչու։ Օգնում է տեսնել սեփական օրինաչափությունները։

Երբ դժվար է ընդունել ինքդ քեզ՝

Դոնալդ Վուդս Վինիկոտ — «Երեխան, ընտանիքը և արտաքին աշխարհը»։ Նուրբ և մարդկային գիրք այն մասին, թե ինչպես ենք մենք ձևավորվում մանկությունից։ Օգնում է հասկանալ ինքդ քեզ ավելի մեղմությամբ։

Երբ ուզում ես գործնական աջակցություն՝

Կարդալ ավելին
Աշխարհ

Ձևավորվում է հայկական սոց․ ցանց ֊ առաջնային հավաքվում են մտավորականները

Մի քանի օր է, ինչ նոր վերնախավ ձևավորելու նպատակով զուտ ազգային ցանցին՝ «Միտանիքին» միանալու հրավերներ ենք ուղարկում ծանոթ և անծանոթ հեղինակավոր մտավորականներին, գիտնականներին, մասնագետներին։

Կարդալ ավելին

Թարմ լրատվություն Գորիսից եւ տարածաշրջանից

Մեր կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես gtimes.am խմբագրությանը։ Լրատվամիրոցները կարող են gtimes.am-ից մեջբերումներ վերահրապարակել միմիայն հատվածաբար՝ պարտադիր օգտագործելով հիպերհղումներ։