
Հարթաշենում կայացավ Սամվել Լալազարյանի անվան հրաձգության թիմային բաց մրցաշարը
Նոյեմբերի 7-ին Հարթաշենի միջնակարգ դպրոցում կայացավ Սամվել Լալազարյանի անվան հրաձգության թիմային բաց մրցաշարը, որին մասնակցեցին 20 թիմ և 60 մասնակից։ Թիմային հաշվարկում հաղթեց «Կյորես» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Այգի Տեխնոպարկը», երրորդը՝ «Զանգեզուրը»։ Լավագույն հարթաշենցի թիմ ճանաչվեց «Մոնթեն»։ Անհատական հաշվարկում հաղթեցին Հրայր Մարությանը և Նարինե Բաբայանը։








