«Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության COP17 հատուկ թողարկումը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
«Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության COP17 հատուկ թողարկումը

📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

✅ «Կանայք կլիմայի և էներգետիկայի ոլորտում» (WiCE) ՀԿ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության COP17 հատուկ թողարկումը՝ Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի շրջանակում։

📍 Մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել և ավելի տեսանելի դարձնել այն կանանց, որոնց մասնագիտական, գիտական, կրթական կամ նորարարական գործունեությունը նպաստում է կլիմայական գործողություններին, կենսաբազմազանության պահպանությանը, կայուն զարգացմանը և կանաչ անցմանը։

Մրցանակաբաշխության շրջանակում հատկապես անմիջականորեն կիրառելի է «Կլիմայի և կենսաբազմազանության կրթություն բոլորի համար» անվանակարգը, որը նախատեսված է կրթական ծրագրերի, մեթոդաբանությունների և նախաձեռնությունների համար՝ ուղղված կլիմայի, բնության և կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքի, կարողությունների և գործնական գործողությունների ձևավորմանը։

Կին մասնագետների, հետազոտողների և ուսանողների աշխատանքները կարող են համապատասխանել նաև մրցանակաբաշխության այլ անվանակարգերի, օրինակ՝

🔹 կլիմայի փոփոխության մեղմում և կենսաբազմազանության պահպանում, եթե իրականացվում են գիտական, տեխնոլոգիական կամ կիրառական լուծումներ,

🔹 կլիմայի փոփոխության հարմարվողականություն և էկոհամակարգերի դիմակայունություն, եթե աշխատանքն ուղղված է համայնքների, տնտեսության կամ բնական համակարգերի դիմակայունության բարձրացմանը,

🔹 համայնքային գործողություններ և քաղաքականություն, եթե կին մասնագետը ներգրավված է տեղական նախաձեռնությունների, հանրային քաղաքականության կամ մասնակցային գործընթացների մշակման և իրականացման մեջ,

🔹 կլիմայի և կենսաբազմազանության խնդիրների ու լուծումների լուսաբանում, եթե իրականացվում է գիտական կամ հանրամատչելի հաղորդակցություն,

🔹 կլիմայական և բնապահպանական ֆինանսավորման ու նորարարության լուծումներ, եթե մշակվում են տեխնոլոգիական, ձեռնարկատիրական, թվային կամ այլ նորարարական լուծումներ,

🔹 երիտասարդները կլիմայական և բնապահպանական գործողություններում, եթե համապատասխան նախաձեռնությունը առաջնորդվում է երիտասարդ կնոջ կամ աղջկա կողմից։

Թեկնածուն պարտադիր չէ ներկայացնի միայն կրթական գործունեություն․ ողջունելի են նաև հետազոտական արդյունքները, կիրառական լուծումները, գիտական նորարարությունները, տեխնոլոգիաները, համայնքային ծրագրերը, քաղաքականության առաջարկները, ստարտափներն ու երիտասարդական նախաձեռնությունները, եթե դրանք արդեն ունեն գնահատելի արդյունքներ և հստակ կապ կլիմայի փոփոխության և/կամ կենսաբազմազանության հետ։

Թեկնածուն կարող է առաջադրվել հաստատության կողմից, ինչպես նաև համապատասխան կին մասնագետը կարող է ինքնաառաջադրվել՝ ներկայացնելով առնվազն մեկ երաշխավորագիր։ Մեկ լուծումը կարող է ներկայացվել առավելագույնը երկու անվանակարգում, եթե համապատասխանում է դրանց չափորոշիչներին։

💬 Մրցանակաբաշխության, անվանակարգերի և մասնակցության պայմանների մասին մանրամասն տեղեկությունը՝

https://awardscop17.wice.am/hy

🔗 Հայտի առաջադրման ձևը՝

https://forms.gle/8S3mvGm8rsYovKw26

📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի30, 2026 թ.

🏆 Յոթ հիմնական անվանակարգերից յուրաքանչյուրի հաղթողին կտրամադրվի 300,000 ՀՀ դրամ մրցանակային գումար՝ ներառյալ կիրառելի հարկերը, իսկ հաղթողները հնարավորություն կունենան COP17-ի շրջանակում ներկայացնելու իրենց փորձն ու լուծումներ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել