Վրաստանի իշխանությունները ստեղծում են պետական ֆոնդ՝ ՀԿ-ների աջակցություն ապահովելու համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
86 Views

Նախանձելի…

Սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Ի. Կոբախիձեն հայտարարել է չափազանց կարևոր նախաձեռնության մասին:

Հաշվի առվելով, որ օտարերկրյա դոնորները սպառնացել են դադարեցնել վրացական ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը, եթե նրանք գրանցվեն Վրաստանի արդարադատության նախարարությունում և ենթարկվեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին», այդ իսկ պատճառով իշխանությունները որոշել են ստեղծել ՀԿ-ների ֆինանավորման ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴ:

Առաջին դրամաշնորհային ծրագրերը կսկսեն ֆինանսավորվել 2025 թ. հունվարից։

Ծրագրերը կֆինանսավորվեն վրաց ժողովրդի շահերին համապատասխան որոշված առաջադրանքների կատարման համար: Այն ՀԿ-ները, որոնք լավ աշխատանք են կատարում և սպասարկում են վրաց ժողովրդի շահերը, ուշադրություն, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ, քան մինչ այժմ ստացել են օտարերկրյա դոնորներից։

Վրաստանի իշխանությունների այս նախաձեռնությունը ոչ միայն համարժեք պատասխան էր Արևմուտքի դոնորներին, այլև օրվա հրամայական՝ իրապես ազգային և ամուր պետության կառուցման ճանապարհին:

Վրաստանի իշխանությունների պայքարի օրինակելի դասերը…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել