Շինուհայրցի Մ. Հովհաննիսյանի՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հիմնած մոշի առաջին այգին՝ Սյունիքի Տաթև համայնքում
Շինուհայրցի 56-ամյա Մարատ Հովհաննիսյանը մեծ սեր և հետաքրքրվածություն ունի գյուղատնտեսության հանդեպ։ Ընկերոջ հողը գնելով՝ հիմնել է Սյունիքում մոշի առաջին այգին։
Այգին առանձնանում է՝
Իսպանական սարքավորումներով
կաթոցիկներով
ֆիլտրացման և պարարտացման համակարգերով
«Բարդ և աշխատատար մոտեցում է պահանջում մոշենին։ Գարնանը էտում, փխրեցնում, կալիումական աղով պարարտացնում, մոլախոտերից մաքրում և հիվանդությունների դեմ ենք պայքարում, ամռանը 3-4 անգամ կանաչ էտ ենք իրականացնում, աշնանն անցնում հիմնական էտին։ Աշխատում ենք մինչև դեկտեմբեր»,-նշում է այգու սկզբնադիրը։
Ապա հավելում է.
Ես զբաղվում եմ էտի և պարարտացման աշխատանքներով, մնացած հարցերում կինս է աջակցում։»
Մ. Հովհաննիսյանը նշում է, որ սպառման խնդիր չունեն, կամ վերավաճառվում է, կամ՝ հանձնվում մուրաբայի արտադրամասերին։
«Սա չափազանց մեծ ուշադրություն պահանջող գործ է, որի համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, որոշակի հմտություններ և ֆինանսական ներդրումներ»,-ընդգծում է մեր զրուցակիցը։