Դիտումների քանակը` 100
Նոյեմբերի 29-ին «Գործընկերություն և ուսուցում»/ ԳՈՒՄ ՀԿ-ն առանձին տաղավարով մասնակցեց ԳՊՀ-ում կայացած աշխատանքի տոնավաճառին։
Այն լավ հնարավորություն էր ներկայացնելու մեր կազմակերպությունը, առկա թափուր հաստիքները, և, ամենակարևորը, ամուր կապեր հաստատել ինչպես ուսանողների, այնպես էլ փորձառու մասնագետների և տեղական կազմակերպությունների հետ։
Աշխատանքի տոնավաճառում մեր մասնակցությունը հետապնդում էր մեկ կարևոր նպատակ ևս՝ գտնել համախոհներ , ովքեր կիսում են մեր արժեքները և պատրաստ են իրենց կամավորական կամ պրակտիկ աշխատանքով նպաստել կազմակերպության գործունեությանը և աջակցել համայնքային զարգացման ուղղված ջանքերին։