Հայաստանյան օրեր Ֆրանսիայում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
136 Views

Հայաստանյան օրեր Ֆրանսիայում

Ֆրանսիայի Վիեն քաղաքում մեկնարկել է Հայաստանյան օրեր մշակութային միջոցառումների շարքը, որի շրջանակներում կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Գորիսի քույր քաղաք Վիենում անցկացվող միջոցառումներին մասնակցում է Գորիսից ժամանած պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում են՝

– Կարեն Ջավայիրյանը՝ Գորիսի քաղաքապետի խորհրդական

-Կարեն Լազարյանը՝ Գորիսի պետական քոլեջի տնօրեն և ավագանու անդամ

– Ռուզաննա Տոռոզյանը՝ ավագանու անդամ, Վիննեթ Գորիս հիմնադրամի տնօրեն

– Արմենուհի Սոնյանը՝ ավագանու անդամ և ուսուցչուհի

– Սյուզաննա Խաչատրյանը՝ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն

– Կարմեն Ափունցը՝ Գորիսի Ֆրանսախոսների կենտրոնի տնօրենը և կենտրոնի երեք աշակերտներ

– Լրագրող Արմինե Սիմոնյանը

Միջոցառումների շարքում կարևորվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի դիտմանը ներկա էին Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսը, փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը, ինչպես նաև բազմաթիվ ֆրանսիացի պաշտոնյաներ և հյուրեր։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամության հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ֆրանսիայում հայ մշակույթի և արվեստի տարածման կարևորությանը։ Փոխայցելության շրջանակներում նախատեսվում է քննարկել նաև հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել