Դիտումների քանակը` 25
121 Views
Ավանդույթ դարձած «Աշնան տոնը»՝ Տաթև համայնքի ՆՈՒՀ-երում
Տաթև համայնքի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Խոտ, Հարժիս բնակավայրերում ՆՈւՀ-երի սաները հրաժեշտ տվեցին ոսկեհանդերձ աշնանը։
Փոքրիկներն արտասանեցին թեմատիկ բանաստեղծություններ, երգեցին ու պարեցին՝ տոնի վերածելով բարեբեր աշնան վերջին շունչը պատկերող միջոցառումները։
Նպատակը մարդու և բնության միջև կապն է, որ տարվա բոլոր եղանակներն էլ կարևոր են, սակայն աշունն առանձնանում է իր յուրօրինակ օգտակարությամբ: Կենդանի օրգանիզմը լիարժեք վիտամիններ, օգտակար նյութեր ստանում է աշնան արևահամ մրգերից։
«Թող այսուհետ հայոց աշխարհի աշունները միմիայն լիառատ և ուրախաբեր լինեն»,- այս գաղափարով էին հյուսված փոքրիկների ելույթները։
Միջոցառումներին ներկա էր Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ. Թևոսյանը։