Գորիսեցի Նարեկի կյանքը փրկվեց՝ «Արաբկիր» ԲՀ բժիշկների ջանքերով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
204 Views

Գորիսեցի Նարեկի կյանքը փրկվեց՝ «Արաբկիր» ԲՀ բժիշկների ջանքերով

Հերթական երեխայի կյանքը փրկվեց՝ «Արաբկիր» ԲՀ բժիշկների ջանքերով՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ու պետության ֆինանսավորմամբ:

Լուսերես փոքրիկի` գորիսեցի Նարեկի մոտ 5 օրականում լեղուղիների ատրեզիա էր ախտորոշվել` ներլյարդային լեղուղիների բնածին բացակայություն: Երեխայի կյանքը կախված էր մեկ հնարավորությունից` լյարդի փոխպատվաստումից:

Փոքրիկն անմիջապես վերցվել է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների (գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգների) հսկողության տակ եւ, համաձայն նման դեպքերի հաստատված չափորոշչի, նա պետք է մեծանար-հասներ 7-8 կիլոգրամ քաշի, ինչը սովորաբար լինում է 6-7 ամսականում, եւ ինչից հետո կիրականացվեր լյարդի փոխպատվաստումը:

Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող. Նարեկը մայրական կաթով կարողացել էր հասնել անհրաժեշտ քաշին, նախանշվել էր վիրահատության օրը` նոյեմբերի 1, բժիշկների թիմն ու գործընկերները պատրաստվում էին այդ օրվան: Սակայն եղավ անցանկալին. սուր շնչառական վարակի հետեւանքով Նարեկի մոտ արագ զարգացան լյարդային անբավարարության երեւույթներ, որոնք խախտեցին ամբողջ ծրագրերը: Խնդիրն արդեն ժամերի մեջ գործն արագ կազմակերպելն էր, ինչը, որքան էլ անհավանական կարող է թվալ, հաջողվեց:

Գործընկեր բժիշկների մի մասը Երեւան եկավ Մինսկից, մի մասը` Մոսկվայից, մյուսը` Կորեայից:

Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվեց հոկտեմբերի 29-ին: Նարեկին իր լյարդի մի մասը նվիրեց հայրիկը:

Վիրահատությունն անցել է սահուն: Շնորհակալ ենք բոլոր մասնագետներին:

Երեխան եւ բժիշկներն այս պահին դեռեւս հետվիրահատական դժվար ճանապարհ են անցնում` քայլ առ քայլ առաջ գնալով եւ ամեն օր ավելի դրական արդյունքներ ունենալով:

Այս դժվարին օրերին, ինչպես միշտ, երեխայի կողքին է կանգնած Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, որը հնարավոր է դառնում հասարակության բարեսիրտ նվիրաբերություններով, չափազանց կարեւոր է, քանի որ վիրահատության ծախսերը քառակի ավելի շատ են պետական աջակցության չափից:

Սա պետություն-բարեգործական կազմակերպություն-բժշկական հաստատություն համագործակցության գեղեցիկ օրինակ է` հանուն երեխայի կյանքի:

Կրկին շնորհակալ ենք բոլորին:

Առողջություն Նարեկին ու բոլոր երեխաներին:

©️Արմեն Մարտիրոսյան

©️ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել