Սեղանի Թենիսի Բաց Առաջնության Հաղթողները՝ Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
86 Views

Սեղանի թենիսի՝ Գորիս համայնքի բաց առաջնության արդյունքների ամփոփում

«Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 26-ին Վերիշենի միջն. դպրոցում կայացավ սեղանի թենիսի՝ Գորիս համայնքի բաց առաջնությունը:

Ծրագիրն իրականացնում է Սյունիքի մարզասերների ֆեդերացիան՝ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում:

Բացման արարողությունից առաջ մարզասերներին ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված մարզասարքերը, մարզագույքն ու տեխնիկական միջոցները:

Առաջնությանը մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի (8-ից մինչև 65 տարեկան) 35 մարզասեր՝ Գորիս համայնքից:

Հատկապես հետաքրքիր էր Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի ուսումնամարզական կենտրոնի փոքրիկ սաների շփումն ու պայքարը ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց համար այս առաջնությունը առաջին լուրջ մարզական փորձությունն էր:

Առաջնության հաղթողներ դաձան՝

1-ին տեղ – Հովհաննես Աթայան, 1993 թ., գ. Վերիշեն (Սյունիքի մարզասերների ֆեդերացիա)

2-րդ տեղ – Գրիշա Շալունց, 1996 թ., ք. Գորիս (Սյունիքի մարզասերների ֆեդերացիա)

3-րդ տեղ – Արթուր Բակունց, 2005 թ., գ. Վերիշեն (Սյունիքի մարզասերների ֆեդերացիա)

Կանանց և աղջիկների պայքարում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝

1-ին տեղ – Նելլի Մարության, 1982 թ., ք. Գորիս

2-րդ տեղ – Անի Բակունց, 2009 թ., գ. Վերիշեն (Սյունիքի մարզասերների ֆեդերացիա)

3-րդ տեղ – Սուսաննա Սարգսյան, 1954 թ., ք. Գորիս

«Լավագույն դպրոցական» մրցանակին արժանացավ՝

Սուրեն Բակունցը, 2009 թ., ք. Գորիս (Սյունիքի մարզասերների ֆեդերացիա)

«Լավագույն վետերանն» էր՝

Արմիկ Բակունցը, 1959 թ., գ. Վերիշեն (Սյունիքի մարզասերների ֆեդերացիա)

Դիտարժան խաղ ցուցադրելու համար մրցանակների արժանացան՝

Արամ Դարբինյանը, 1963 թ., ք. Գորիս

Տաթևիկ Ալեքսանյանը, 2008 թ., ք. Գորիս

Հակոբ Բակունցը, 2013 թ., գ. Վերիշեն (Սյունիքի մարզասերների ֆեդերացիա)

Սպարտակ Բակունցը, 2016 թ., գ. Վերիշեն (Սյունիքի մարզասերների ֆեդերացիա)

Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

Ավանդույթի համաձայն՝ իր բարձրորակ արտադրատեսականու փաթեթների տեսքով մրցանակներ էր սահմանել նաև «Էլոլա» ՓԲ ընկերությունը:

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով հետագա հաջողություններ:

Շնորհակալություն ենք հայտնում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ին (ԳՄԱ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (ԱՄՆ ՄԶԳ)՝ «Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագրին ցուցաբերած աջակցության համար:

Շնորհակալություն ենք հայտնում «Էլոլա» ՓԲԸ ընկերությանը, Վերիշենի միջն. դպրոցի տնօրեն Արամ Բաբայանին, Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանին՝ մշտապես Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի կողքին լինելու և շարունակական աջակցության համար:

Շնորհակալություն բոլոր մարզասերներին՝ մեր նախաձեռնություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

*****

«Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Սյունիքի մարզասերների ֆեդերացիան, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։

Գորիսի մամուլի ակումբ (Goris Press Club)

Առաջնության դիտարժան պահերին և մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ ստորև.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել