Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, համագործակցելով Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի հետ, «Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը» իրականացրեց Ս. Խանզադյանի «Յոթերորդ աղբյուրը» պատմվածքի քննարկումը՝ նվիրելով Գորիսի «Յոթնաղբյուր» հուշարձանին։
Աշակերտների կողմից պատմվածքը պատկերավոր և գեղեցիկ ներկայացվելուց հետո միջոցառմանը ներկա մյուս աշակերտների ներգրավմամբ պատմվածքի շուրջ հարցերի միջոցով ծավալվեց քննարկում և ամփոփում։ Միջոցառմանը մասնակցել են մեծ թվով սովորողներ ու ուսուցիչներ։
Միջոցառումն ավարտվեց դպրոցի ԱԽ նախագահ Մարիա Մնացականյանի առաջարկությամբ ու նախաձեռնությամբ պատրաստված տեսանյութի ցուցադրությամբ՝ նվիրված Գորիսի «Յոթնաղբյուր» հուշարձանին։
Խորին շնորհակալություն ենք հայտնում Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Օլ. Ալեքսանյանին և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ք. Հարությունյանին հետաքրքիր ու արդյունավետ համագործակցության համար։