Եկեղեցական Միության Վարդապետությունը՝ Սարգիս Մելքոնյանի մենագրությունում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
183 Views

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Սարգիս Մելքոնյանի հեղինակած «Միակամութեան վարդապետութիւնը միջեկեղեցական երկխօսութեան համատեքստում. Եկեղեցիների վերամիաւորման փորձերը Է դարի առաջին կէսին ըստ հայկական, յունական և ասորական սկզբնաղբիւրների համեմատութեան» մենագրությունը։

Ուսումնասիրությունը վերաբերում է 7-րդ դարի առաջին կեսին Արևելահռոմեական կայսրության հոգևոր և աշխարհիկ իշխանությունների կողմից որդեգրած եկեղեցական-միարարական քաղաքականությանն Արևելյան ոչ-քաղկեդոնիկ եկեղեցիների նկատմամբ։ Մանրամասնությամբ հետազոտվել են ի Քրիստոս «մի ներգործություն» և «մի կամք» ձևակերպումները 4-6-րդ դդ․ քրիստոսաբանական հիմնական սահմանումներում։

Բուն ուսումնասիրությունից զատ աշխատանքը համալրված է նաև մեծածավալ հավելվածներով, որոնց մի մասը նշյալ ժամանակաշրջանին առնչվող վավերագրեր են՝ թարգմանված հունարենից, որոնք լույս են սփռում 7-րդ դարի առաջին կեսին Կոստանդնուպոլսի իշխանությունների կողմից ընդունված քրիստոսաբանական վարդապետության վրա։ Որպես հավելված բուն ուսումնասիրությանը կցված է նաև Ս․ Էջմիածնի միաբան և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Յովսեփյանի՝ «Միակամութեան ծագման պատմութիւնը. քննուած եւ ներկայացուած ըստ իւր սկզբնաղբիւրների» գերմաներեն դոկտորական ատենախոսությունը՝ զուգադիր հայերեն թարգմանությամբ և ծանոթագրություններով, որն առաջին անգամ է ներկայացվում հրատարակության։

Հետազոտության հիմնական գիտական նորույթը Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսի և Հերակլ կայսեր միջև բանակցությունների հիմքում ընկած դավանագրի վերականգնումն է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել