Նախարարի խորհրդականը՝ տատիկի վայրենի թոռը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
236 Views

Շատ, չափից շատ չարաճճի եմ եղել:

Տատս ինձ վայրենի էր ասում. «Ա վայրենի», էսպես էր կանչում միշտ:

Վայրենին եկավ քաղաք սովորելու, հետո աշխատանք, հետո գործեր…

Բայց տատի համար մնաց նույն վայրենին:

Ամեն անգամ, երբ գնում էի գյուղ, կամ տատին էր գալիս քաղաք, միշտ հարցնում էր. «Դավիթ, մհեկ տու շտե՞ղ ես ըշխադում» (որտե՞ղ ես աշխատում):

Տատին ուզում էր իմանալ, որ թոռը լավա, լավ գործ ունի կամ գոնե իմանա, որ թոռնիկը գործ ունի)))

Կային տարիներ, որ տատին պետք չէր իմանա` ես որտեղ էի աշխատում. դե ծառայությունն էր պահանջում:

Հետո շուտ-շուտ տատի հոգու հետ էի խաղում. մի օր տոմսավաճառ էի, մի օր խոհարար, տրոլեյբուսի շոֆեր…

Ու միշտ պատասխանս լսելուց հետո ասում էր. «Դանգլա լակուտ, նույն վայրենին ես մնացալ»:

Մի օր գործով Կապան եմ` սոլիտ հագնված:

Երևան գալուց առաջ մի քանի ժամ ժամանակ ունեի, ասի գնամ գյուղ, տատիկին տեսնեմ:

Էդ շրջանում բացի ձեռնարկատիրությունից նաև էկոնոմիկայի նախարարի խորհրդական էի:

Մաման հացը դրեց, տատին նայումա հագուկապիս, հետիս ընկերներին…

-Դավիթ, մըն հետ մարդի նման ասի գիդամ, տու հի՞նչ պյանի ես, քու գործդ վերնա՞:

Մտածեցի լավ, տատի հոգին էլ չուտեմ, մի անգամ մի ճիշտ բան ասեմ.

-Տատի, նախարարի խորհրդական եմ:

-Էդ վերընա՞ , հի՞նչ նախարարի:

-Էկոնոմիկայի՝ գյուղատնտեսության:

Տատին նայեց հորս, պապան գլխով հաստատեց ասածս:

Տատին կռեսլոյին նստած էր, հետ-հետ գնաց, խորը հոգոց հանեց ու ասեց.

-Աստուծ, Աստուծ, տես երգիրը հինչ օրիա հսալ, վեր մեր վայրենինա արդեն նախարարին խորհուրդներ տամ:

Աշխարհի տատերը՝ մեծ մամաները, սեր են, ամուր առողջություն ու երկար կյանք մեր տատիկներին

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել