Սյունիքում բարեկարգվում են Տաթևի դաշտամիջյան ճանապարհները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
114 Views

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ բարեկարգվեցին Տաթև համայնքի բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհները

Տաթև համայնքի Շինուհայր, Խոտ, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ բնակավայրերում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհների վերականգնման և բարեկարգման աշխատանքներ։

Այս ժամանակատար և ծախսաշատ աշխատանքներն իրականացվել են Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Տրամադրված տեխնիկայի և շարժիչների վառելանյութի միջոցով հնարավոր եղավ կարճ ժամանակաընթացքում լուծել բնակչության համար կարևոր այս հարցը։

Տաթևի համայնքապետարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ մշտապես համայնքին օգնելու, համայնքի խնդիրներին լուծումներ տալու և առաջացած յուրաքանչյուր օրահարց թղթին չթողնելու համար։

Աշխատանքները շարունակվում են համայնքի Հարժիս և Քաշունի բնակավայրերում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել