Գորիսի պատանի ըմբիշները միջազգային մրցաշարի մեդալակիրներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մեր պատանի ըմբիշները միջազգային մրցաշարի մեդալակիրներ

Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված Սուրբ Տրդատին և հայրենիքի համար նահատակված զինվորներին, ։ Մրցաշարի մասնակցում էին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և արտերկրից (Հայաստան, Իրան, Վրաստան, Ռուսաստան, Մոլդովա, ՈՒկրաինա) ժամանած 2010-2015 թթ.-ին ծնված պատանի ուժեղ ըմբիշները։

Մրցաշարին մասնակցում էին նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշները:

Մեր մարզադպրոցի պատանի ըմբիշ Աշոտ Աթաբեկյանն իր քաշային կարգում լարված և համառ պայքարում զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը և արժանացավ արծաթե մեդալի:

Մեր մարզադպրոցի մյուս սան պատանի ըմբիշ Արտյոմ Հովսեփյանը իր քաշային կարգում նույնպես անցկացրեց համառ գոտեմարտեր և գրավեց պատվավոր երրորդ հորիզոնականը և արժանացավ բրոնզե մեդալի։

Շնորհավորում ենք մեր պատանի ըմբիշներին և նրանց մարզիչներին, մարզադպրոցին` մարզական ձեռքբերումների համար` ցանկանալով նորանոր հաջողություններ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել