Տեղ համայնքում փոսալցման աշխատանքներ՝ բնակիչների խնդիրների լուծման նպատակով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
150 Views

Օրերս Տեղ համայնքի ղեկավարին դիմել էին Տեղ գյուղի բնակիչները` մտահոգվելով, որ իրենց փողոցները դարձել են անանցանելի և հրատապ անհրաժեշտություն կա իրականացնել փոսալցման և խճապատման աշխատանքներ։

Վաղ առավոտից համայնքի ղեկավարի կարգադրությամբ խնդրի լուծումն իրենց ձեռքն են վերցրել 《Կոմունալ սպասարկում և բարեկարգում》 ՀՈԱԿ-ի տեխնիկական և մարդկային ներուժը, ինչպես նաև լրացուցիչ տեխնիկա է ընդգրկվել` աշխատանքները հնարավորինս արագ կատարելու և բնակիչների կողմից բարձրաձայնած խնդիրը լուծելու համար։

Հավելենք նաև, որ առավոտյան Oragir.news-ում շրջանառված տեսաձայնագրությունը Տեղ համայնքում է, սակայն տեսնայութի բովանդակության էությունը կայանում է նրանում, որ իրականացվողը համայնքի կարիքների և ժողովրդի բարեկեցության ապահովման նպատակով է։

Հորդորում ենք իրականությանը չհամապատասխանող նյութեր չտարածել և չդրսևորոել չկամեցողություն համայնքի բնակիչների նկատմամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել