Վաղ բուժում՝ կարպալ թունելի համախտանիշի բարդություններից խուսափելու համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
115 Views

Ողջույն ընկերներ։ Ավելի վաղ մի քանի գրառում էի կատարել կարպալ կամ դաստայանին թունելի համախտանիշի վերաբերյալ (հղումները կտեղադրեմ մեկնաբանության մեջ):

Այժմ ցանկանում եմ ե՛ւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել այս խնդրին։

Բուժառուն կին է՝ 56 տարեկան։ Շուրջ երկու տարի տառապում է կարպալ թունելի համախտանիշով։ Ախտահարված են երկու ձեռքն էլ։ Բարդացած դեպք է, առկա է թենարի շրջանում մկանների ապաճում (ցույց է տրված սլաքներով): Որեւէ բուժում այդ կապակցությամբ չի ստացել։

Կլինիկա էր դիմել, երբ մատների թմրածության եւ զգացողության կորստի պատճառով ջերմային այրվածք է ստացել՝ չզգալով այն։

Ավելի ուշ պարզապես նկատել էր մատների վնասումը։

Ահա թե ինչու է կարեւոր, որ այս խնդրով տառապող անձինք ժամանակին ստանան մասնագիտացված բուժօգնություն։

Հ.Գ.

Ի դեպ, այսօր Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր -ում Դավիթ Աբրահամյան ի հետ վիրահատեցինք այս կնոջը՝ դարձյալ քիչ ինվազիվ տեխնիկայով։ Վիրահատության եւ հետվիրահատական արդյունքներին կանդրադառնամ ավելի ուշ՝ առանձին գրառմամբ։

Իսկ այժմ խնդրում եմ հնարավորինս տարածել այս նյութը՝ խնդրով տառապող անձանց տեղեկացնելու համար՝ թե՛ ժամանակին չբուժվելու հնարավոր բարդությունների, եւ թե՛ նոր մեթոդով բուժման մասին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել