Արհեստական բանականության զարգացում՝ ազգային մոտեցմամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
142 Views

Քանի դեռ մշակվում է ԶՈՒՏ ԱԶԳԱՅԻՆ արհեստական բանականությունը (հիմա էլ կհայտնվեն պիղծ՝ բարոյական կարմիր գծերի վրա թքած սատանայաճտեր, որոնք կպնդեն, թե իրենք են մշակել զուտ հայկական ԱԲ֊ն) մի քանի տեխնիկական խնդիրներ լուծեցինք։

1. Վերջապես մշակեցինք կետադրական նշանների և մեծատառերի տեղադրման օնլայն՝ անմիջապես՝ առանց դադարների գեներացնող մոդուլը, որն օգտագործվում է խոսքի ճանաչման արդյունքները ձևավորելու համար։ Հինը բավական ժամանակ էր պահանջում և ոչ մի կերպ չէր ստացվում օգտագործել այն օնլայն՝ անմիջական ռեժիմով։

2. Սինթեզեցինք նոր ձայն արևելահայերենով։ Ներկայումս մեկ տասնյակից ավել ձայներ ունենք։

3. Վերամշակեցինք արևմտահայ ձայնը նոր՝ էլ արագ տեխնոլոգիայով։

Ե՞րբ են այս տեխնոլոգիաները զանգվածաբար օգտագործվելու․ իշխանափոխությունից հետո։

Իսկ ԶՈՒՏ ԱԶԳԱՅԻՆ և ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱԲ֊ն ցանցային եղանակով կօգտագործվի անմիջապես՝ դառնալով հզոր գործիք ԻՐԱԿԱՆ ազգային ճակատի ձեռքում, ինչպես անվտանգային մեր գործընկերների դեպքում, որոնք գործում են ցանցային և ընդհատակյա մեթոդ նոր տեխնոլոգիական գործիքակազմով՝ բեկումնային տեղաշարժեր անելով տարածաշրջանի քարտեզում։

Մնացածն ունայնություն է․ մոլորություն ու պատրանք։ Նկատի ունեմ այսպես կոչված «ընդդիմության» գլխաքանակ հավաքելով պասիվ՝ անողնաշար գործողությունները և ակցիաները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել