Ուրախալի նորություն Խնձորեսկ համայնքի համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
203 Views

Ուրախալի նորություն Խնձորեսկ համայնքի համար։ Վերանորոգված և կահավորված մանկապարտեզը բացեց իր դռները փոքրիկ բնակիչների առջև։

Այս կարևոր ծրագիրն իրականացվել է մի քանի կազմակերպությունների և անհատների համատեղ ջանքերով։ Գլխավոր աջակցություն է ցուցաբերել ծնունդով խնձորեսկցի, ամերիկահայ բարերար Ադրինե Կրեկորյանը՝ Ամերիկյան փարոս հիմնադրամի միջոցով։

Մանկապարտեզի ամբողջական կահավորումն իրականացվել է «Ֆոքը օն չիլդրեն նաու» կազմակերպության շնորհիվ։ Խոհանոցի կահույքը ձեռք է բերվել ՎԻՆՆԵԹ Գորիս հիմնադրամի միջոցներով։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հատուկ ուշադրության կենտրոնում են մանկապարտեզները: Այս նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ արդեն իսկ համայնքի մանկապարտեզների 70 տոկոսը հիմնովին նորոգվել և կահավորվել է: Բացի այդ, ներկայումս ընթանում են ևս երկու մանկապարտեզների նորոգման աշխատանքների փաստաթղթերի կազման աշխատանքները :

Մեծ ջանքերի շնորհիվ կանխատեսվում է, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Գորիսում այլևս չնորոգված մանկապարտեզ չի լինի: Սա էական քայլ է համայնքի փոքրիկների համար որակյալ նախադպրոցական կրթություն ապահովելու ուղղությամբ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել