Դիտումների քանակը` 64
201 Views
Գորիսում Տարեցների միջազգային օրը նշվեց ջերմ մթնոլորտով
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ամբողջ աշխարհում նշվում է Տարեցների միջազգային օրը: Այս կապակցությամբ Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ հատուկ միջոցառում է կազմակերպվել Տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում։ Օրը վերածվեց իսկական տոնի՝ լի հոգատարությամբ և ակտիվ մթնոլորտով:
Ստեղծվեց հրաշալի միջավայր սոցիալական շփման և համայնքային կապերի ամրապնդման համար:
Օրվա հատուկ անակնկալը դարձավ Գուսան Աշոտի անվան ժողգործիքների համույթի ելույթը: Նրանց համերգային ծրագիրը լցրեց միջոցառման վայրը ուրախությամբ և ջերմ հուշերով: Հիշեցնենք որ Տարեցների խնամքի կենտրոնում տարեցները անվճար տաք սնունդ ստանալու հնարավորություն ունեն.