Այլևս ինձ չգրեք՝ Սոնա ջան, մանկական գեղեցկության մրցույթ երբ կկազմակերպեք։
Եւ հավատացեք ապշում եմ կազմակերպողների վրա էլ և այն ծնողների վրա, ովքեր իրենց երեխաներին տանում են մասնակցելու։
Ես երբ փոքր էի, շատ փոքր, մանկապարտեզի տարիներս էին, քույրերս և բակի աղջիկները որոշում են գեղեցկության մրցույթ կազմակերպել, և իհարկե, ես էլ ոգևորված համաձայնում եմ։ Ահա գալիս է օրը, ես շքեղ հագնված, կարծես մի տիկնիկ, վարսերս վարսահարդար է գալիս, հատուկ հարդարում, պատրաստ, որ ժամը 2-ը մոտենա, ինձ տանեն, գնում հասնում եմ տեղ, ու գիտեք ինչ է պարզվում, չէ չեք էլ պատկերացնի) ինձ ասում են, որ Սոնա ջան, մրցույթն արդեն եղել է, հաղթողն էլ ընտրվել է։ Դե դա ինձ համար մանկական տրավմա է դառնում։ Մեկ ամիս ոչ ոքի մարդատեղ չեմ դրել, ներսս էլ ցավում էր ահավոր, հիշում եմ… երեխա, մաքուր սիրտ ու հոգի… ինչի համար էլի… Ու գուցե այդ տրավման է ինձ հասցրել ինչին որ հասցրել է, բայց սիրելի մայրեր…), թողեք ձեր երեխաները գեղեցիկ անցկացնեն էլի իրենց մանկությունը։ Ի՞նչ չեն հասցնի անել … ամեն բան էլ կանեն իրենց կյանքում։ Ինչու եք այդպես թողնում, որ խորանան Տիկտոկի և ինստագրամի մեջ, ինչու են մասնակցում այդ առևտրային մանկական մրցույթներին։ Այո’, դեմ եմ։ Ինչ է, ձեր չկատարված երազանքներով ինչու եք ստիպում այդ մաքուր էակներին արագ ձեզ գոհացրած լինեն։ Իմ ազգին առողջ սերունդ է պետք՝ օդ ու ջրի պես։ Վերջացրեք այդ պայքարը միջծնողական և մի սերմանեք երեխաների մեջ այդ անառողջ մրցակցությունը։ Եթե կա այս աշխարհի վրա մի գեղեցիկ բան, ՄԻ բան ընդամենը, դա հենց այդ երեխաներն են։ Թողեք ոնց կան, ձեռք մի տվեք։
Հուսամ նման հարցերին արդեն լրջորեն կմոտենաք։ Իսկ Սոնային դիմեք այն ժամանակ, երբ արդեն մեծ աղջիկներ են, ու կյանքի հարցեր ունեն, ու ուզում են մի հատ սիրող քույրիկ քաղցր խորհուրդ տա, աջակից լինի ու լիքը լավ բաներ…Սիրում եմ Ձեզ։ Եկեք ճիշտ հաղթենք էս կյանքին, հնարավորինս առանց քիչ վնասվածքների…