Դիտումների քանակը` 42
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն այսօր իրականացրեց քաղաքացիների ընդունելություն։
Համայնքի ղեկավարը ծանոթացավ ներկայացվող խնդիրներին և առաջարկներին։
Այնուհետև աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների առջև խնդիր դրվեց` ուսումնասիրելու և առանձին դեպքերի վարումներ կատարելու, երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի արդյունքների մասին պատրաստի արձանագրությունների տեսքով ներկայացնել զեկույցներ, ինչպես նաև իրականացնել դիտազննման տնայցեր և տեղում հասկանալ ընտանիքներին հուզող հրատապ խնդիրների իսկության աստիճանը։