Դիտումների քանակը` 81
Տարիներ առաջ, երբ Շառլ Ազնավուրը եկել էր Գորիս, տեսել էր Մարտուն Զաքարյանի նկարները եւ ցանկություն հայտնել գնել մի քանի հատը։
Գորիսեցի նկարիչը պատրաստ չէր եղել նման հապճեպ բաժանմանն իր ստեղծագործություններից եւ մերժել էր առաջարկը։
Շուրջ երեք տասնամյակ հետո Մարտուն Զաքարյանը ներկայացնում է ստեղծագործությունների շարք, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում են Ազնավուրին, նրա տարբեր ստեղծագործություններին։
֊ Անկեղծ ասած, խղճիս է մնացել ու փորձել եմ էս շարքով մեղքս քավեմ,֊ երկար զրուցելուց հետո անկեղծացավ նկարիչը։
Խնդրեցի լուսանկարվել։
Ձախ նկարը Ազնավուրի հողարկավորության ժամանակ հնչած երգի` աջը` “Ավե Մարիա”֊ի ներքո է ստեղված։