Գորիսը և իրանական Քաշանը կդառնան քույր քաղաքներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաքը և Իրանի Քաշան քաղաքը կդառնան քույր քաղաքներ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Կապանում գտնվող իրանական հյուպատոսության հետ։ Առուշանյանը նշել է, որ դա կնպաստի երկու ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանը։
Նա նաև հայտնել է, որ հյուպատոսության հետ պայմանավորվածություն կա ավելի հաճախակի անցկացնել փառատոներ՝ նման այսօր Գորիսում բացված հայ-իրանական մշակութային փառատոնին։ Քաղաքապետի տվյալներով՝ փառատոնի անցկացման ընթացքում Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցների զբաղվածությունը կազմել է 80-90%։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել