Ամսվա կտրվածքով Գորիսի ԲԿ֊ի լաբորատորիայում իրականացվում է մոտ 6000 արյան անալիզ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
194 Views

Ամսվա կտրվածքով Գորիսի ԲԿ֊ի լաբորատորիայում իրականացվում է մոտ 6000 արյան անալիզ

Գորիսի ԲԿ֊ի լաբորատորիան աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով։ Ամսվա կտրվածքով այստեղ իրականացվում են մոտ 6000 արյան հետազոտություն։

Լաբորատորիա հիմնականում դիմում են բիոքիմիական, արյան ընդհանուր, էլեկտրոլիտների, վիտամինների, հորմոնների հետազոտությունների համար։

Հետազոտությունների մեծ մասը կատարվում են լրիվ ավտոմատացված և մարդկային գործոնը գրեթե բացակայում է։

Լաբորատորիայում հետազոտություններն իրականացվում են cobas c111, cobas e 411, sysmex xn 330, Roche 9180, cobas h 232 և այլ ճանաչված ընկերությունների ժամանակակից սարքավորումներով։

Լաբորատորիայի բժիշկներ Արմեն Շահնազարյանի, Աննա Հայրապետյանի և 8 լաբորանտների շնորհիվ այստեղ կարողանում են սպասարկել ոչ միայն տարածաշրջանի, այլև այլ համայնքներից դիմած այցելուներին։

Գորիսի ԲԿ֊ն աշխատում է օր ու գիշեր, բարձր պատասխանատվությամբ և հմուտ մասնագիտական թիմով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել