Մշակութային կյանքը եռում է Գորիսում․ մոտակա ծրագրերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հարգելի՛ գորիսեցիներ և հյուրեր,

Ամառային այս շրջանում Գորիսը վերածվում է իսկական մշակութային կենտրոնի: Քաղաքում ստեղծագործական աշխուժություն է, իսկ մենք ուրախ ենք կիսել ձեզ հետ առաջիկա միջոցառումների ծրագիրը:

Հուլիսի 2-ին, ժամը 18:00-ին, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը հյուրընկալելու է VIDA կիթառային քառյակին:

Նույն օրը, ժամը 18:30-ին, գեղագիտության կենտրոնում կբացվի գեղանկարիչ Լորենց Հարությունյանի «Հայրենի եզերք» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Հուլիսի 3-ին, ժամը 15:30-ին, Վիենի պուրակում կկայանա մանկական նկարչության ցուցահանդեսի բացումը և վարպետության դաս:

🗓️Հուլիսի 3-ից 5-ը «Խաղաղության էկրաններ» կազմակերպությունը և Գորիսի ֆրանկոֆոն կենտրոնը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հրավիրում են բացահայտելու վերջին տարիների արտադրության 7 ֆիլմերի ընտրանի: Ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակով՝ հայերեն ենթագրերով:

Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Գորիսի կենտրոնական հրապարակում կցուցադրվեն սիրված հայկական մուլտֆիլմեր:

Հուլիսի 5-ին, ժամը 18:00-ին, կենտրոնական հրապարակում կարող եք միանալ ազգային պարերի ուսուցմանը:

Եվ, իհարկե, հուլիսի 7-ին մենք բոլորս կտոնենք Վարդավառը:

Միջոցառումները կմեկնարկեն ժամը 11:00-ին Գորիսի Գ. Տաթևացու անվան հրապարակում:

Քաղաքը շարունակում է ապրել արվեստով և ստեղծագործ ոգով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել