Հայաստանը կարող է դիտարկվել որպես լրացուցիչ երթուղի «Հյուսիս-Հարավ» միջանցքում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
174 Views

‼️ Հայաստանը կարող է դիտարկվել որպես լրացուցիչ երթուղի

Այսպես է Ռուսաստանի միջազգային հարցերի խորհրդի փորձագետ Նիկիտա Սմագինը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել Հայաստանի՝ տարածաշրջանի առանցքային տարանցիկ հանգույց դառնալու հնարավորությունները՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրին միանալով:

Ըստ Սմագինի.

◾️ Հայաստանի հնարավորությունները այդքան էլ մեծ չեն: «Հյուսիս-Հարավ» միջանցքի հիմնական ներկայիս երթուղին Ռուսաստանից դեպի Իրան անցնում է կամ Կասպից ծովով, կամ Ադրբեջանով: Այսինքն՝ այս դեպքում Հայաստանը կարող է դիտարկվել որպես լրացուցիչ երթուղի:

◾️ Ներկայումս «Հյուսիս-Հարավ» ծրագիրն ավելի շուտ գոյություն ունի թղթի վրա, այնպես որ մեծ մասամբ կա միայն Իրանի և Ռուսաստանի միջև առևտուր, իսկ որպես տարանցիկ երթուղի այն դեռ գոյություն չունի: Այսինքն՝ այն ձևականորեն գործում է, բայց լիարժեք չի աշխատում:

◾️ Եթե պատկերացնենք, որ այս ծրագիրը որոշակի հեռանկարում իսկապես նշանակալի և կարևոր կդառնա, ապա, իհարկե, Հայաստանը՝ որպես երկիր, որի միջոցով նույնպես կարելի է իրականացնել տարանցում, կստանա որոշակի շահաբաժիններ և արտոնություններ, այս ծրագրից ինչ-որ դրական կողմեր:

Աղբյուրը Տելեգրամ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել