Փաշինյանը կրկին ներկայացնում է Ադրբեջանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
212 Views

Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ եւ սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք։ Այս մասին նախօրեին Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

«Կան նաև մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են մի րոպե, ոնց թե դու ուզում ես ապրել․ դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, և այդ ամեն ինչի միջոցով պետք է գաս ինձնից փրկություն աղերսես և ես պետք է գամ քեզ փրկեմ, որ դու շարունակես կոտորվել, մաքառել»,-ասաց նա։Փաշինյանը նշում է, որ ժողովրդի ուղերձն իրենց այն է, որ իրենք ուզում են պարզապես ապրել, ոչ թե հավերժ մաքառել, պայքարել:

«ՔՊ կուսակցության գաղափարախոսությունը հենց սա է` կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն, ազատություն տալ մեր քաղաքացիների ապրելու, լավ ապրելու մղմանը, ազատություն տալ եւ հնավարո դարձնել դա: Որովհետեւ լավ ապրելու մղմանը մեր հասարակությունում ազատություն տրված չէ»,-ասաց նա:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել