Քրիստոնէութեան ընդունմամբ Հայաստանն ընտրեց հոգեւոր ու մշակութային հաւասարակշռութիւնը.տ. Նշան քահանայ Ալավերդեան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
201 Views

Իրական արեւմտամէտը եւ ըստ Խորենացու “մեր լուսաւորութեան երկրորդ հայրը” Տրդատ Մեծ սուրբ թագաւորն էր, որ անգամ Արեւմուտքի օգնութեամբ գահ ելնելով՝ չսողաց, չշողոքորթեց եւ չդարձաւ օտարի կամակատար։ Աւելին, երբ անհրաժեշտ եղաւ, նոյն ուժի դէմ զէնքով ու զօրքով ելաւ՝ իր եւ իր ժողովրդի հոգեւոր եւ քաղաքակրթական ընտրութիւնը պաշտպանելու համար։

Գուցէ շատերը չգիտեն, որ քրիստոնէական հաւատքից ետ կանգնելու պահանջով Հռոմէական կայսրը հարձակուել է Հայաստանի վրայ եւ պարտուել նոյն Տրդատից՝ Հայոց սուրբ եւ հաւատացեալ արքայից։ Այս մասին պատմում եւ վկայում է 4-րդ դարի ժամանակակից պատմիչ Եւսեբիոս․

«Բռնակալ Մաքսիմինոս Դայան պատերազմ յայտարարեց արմէններին, այն մարդկանց, որոնք ի սկզբանէ բարեկամ եւ նիզակակից էին հռոմէացիներին: Եւ որովհետեւ նրանք քրիստոնեայ էին եւ ջերմեռանդ պաշտում էին Աստծուն, ուստի աստուածատեացը ջանաց նրանց բռնութեամբ ստիպել, որ դառնան կուռքերի եւ դեւերի պաշտամունքին… Արդ` նա հենց ինքն իր բանակի հետ արմէնների դէմ պատերազմելիս ջախջախուեց»:

Սուրբ Տրդատ Մեծը սուրբ է ոչ այն պատճառով, որ զուտ իր ուժային դիրքերից օգնել է քրիստոնէական ճշմարիտ հաւատքի տարածմանը, այլ որ անձնական կեանքում կրողն ու վկայողն է եղել այդ սիրոյ հաւատքի՝ իբրեւ գեղեցկագոյն օրինակ քրիստոնեայ թագաւորի, ամուսնու, եղբօր, ընտանիքի եւ ժողովրդի հօր։

Իր թագուհի կնոջ՝ Հայոց մեծ Տիկին Աշխէնի եւ Խոսրովիդուխտ քրոջ հաւատքի օրինակը շատ բարձրաստիճան կանայք

Քրիստոնէութեան ընդունմամբ Հայաստանն ընտրեց հոգեւոր ու մշակութային հաւասարակշռութիւնը՝ վերադառնալով Արարատից սկսուած հոգեւոր քաղաքակրթութեան ակունքին։

Սուրբ հռչակելը ոչ թէ եկեղեցու, այլ Աստծոյ գնահատականն է եւ միակ իրական Սուրբի՝ Աստծոյ շնորհի այցելութիւնը, ինչը եկեղեցին ուղղակի յայտարարում է ի լուր աշխարհի․․․

Հայութեան միութեան երկու կարեւոր հիմքերը հավատքն ու լեզուն են։ Սուրբ Տրդատի եւ Սուրբ Լուսավորչի ջանքերով սկսուեց հայ քրիստոնէական քաղաքակրթութեան տարածումը՝ դառնալով թէ՛ Հայաստանում, թէ՛ աշխարհի տարբեր տարածքներում ապրող բոլոր դարերի հայութեան միաւորման հիմքը․․․

Քրիստոս է ճանապարհը․

նրանք են կրկին յաջողելու, որոնք Քրիստոսով են գործում՝ Իր սիրով նախ հոգիները փոխելով․․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել