Հունիսի 4-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ գեղանկարիչ,ՀՀ նկարիչների միության անդամ Աշոտ Ազատյանի անհատական ցուցահանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը,ով շնորհավորելով նկարչին,հանձնեց շնորհակալագիր՝ցանկանալով ստեղծագործական նորանոր հաջողություններ: Իրենց շնորհավորանքի խոսքով հանդես եկան՝ համայնքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Արմինե Հովակիմյանը,Սյունիքի գրողների միության նախագահ` Լևոն Սահակյանը,Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն՝Վարդան Սարգսյանը,Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության արվեստի կենտրոնի տնօրեն` Արամ Մաշուրյանը,մանկավարժ` Սևադա Խոջաբաղյանը,նկարչուհի` Նվարդ Բալասանյանը:
Ցուցահանդեսի ավարտին նկարիչը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին իրենց մասնակցության համար,և մեկ կտավ նվիրեց պատկերասրահին: