Դիտումների քանակը` 245
141 Views
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում․
«Դեկտեմբերի 12-ին «ԱրմՌոբոտիքս 2021թ․»-ի եզրափակիչ խաղին Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի սաներն արժանացան «Ամենատպավորիչ թիմ» կոչմանը՝ նվաճելով առաջին պատվավոր հորիզոնականը։ Թիմը արժանացավ դրամական պարգևի և խրախուսական նվերների։ Շնորհակալություն ենք հայտնում խմբավար Հրայր Առուստամյանին և աշակերտներ Նարեկ Ստեփանյանին, Արամ Վարդանյանին, Մարկ Օհանյանին, Տիգրան Մարտիրոսյանին՝ փայլուն մասնակցություն ունենալու համար։
Թող հաղթական ոգին անկոտրում լինի»: