ԱՄՆ Օրեգոնի պետական համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել՝ կարտոֆիլ աճեցնելով իմիտացված լուսնային հողի մեջ
Արդյունքները ցույց են տվել, որ այս մշակաբույսը կարող է ավարտել իր ողջ կյանքի ցիկլը նման պայմաններում, եթե առկա են օրգանական պարարտանյութեր։ Գիտնականներն ընտրել են Մոդոկի տեսակը։ Այն տնկվել է լուսնային ռեգոլիթի հինգ տարբեր տեսակների մեջ, այդ թվում՝ «ծովային» (բազալտական) և «մայրցամաքային» (բարձր լեռնային) ծագման։ Երկրային հողը ծառայել է որպես վերահսկիչ նմուշ։
«Մաքուր» լուսնային հողում բույսերը չափազանց վատ են զարգացել, և նրանց արմատային համակարգերը գործնականում գոյություն չեն ունեցել։ Գիտնականները դա վերագրել են թունավոր պղնձի առկայությանը. նրանք հայտնաբերել են այս նյութի բարձր մակարդակ տերևներում և պալարներում։
Սակայն իրավիճակը փոխվել է բիոհումուսի ավելացումից հետո։ Լուսնային հողի 70% և պարարտանյութի 30% խառնուրդում կարտոֆիլը աճել է մոտավորապես նույն տեմպերով, ինչ երկրային հողում։ Պարզվում է, որ օրգանական նյութը չեզոքացրել է ռեգոլիթի որոշ թունավոր խառնուրդներ։
Այս արդյունքները հաստատում են լուսնային հողում մշակաբույսեր աճեցնելու հնարավորությունը։ Նման փորձերը կարևոր են Երկրի արբանյակ հետագա երկարաժամկետ առաքելությունները պլանավորելու համար, հաղորդում է Microgravity-ն։