Հարթաշենում կայացավ Սամվել Լալազարյանի անվան հրաձգության թիմային բաց մրցաշարը ![]()
Նոյեմբերի 7-ին Հարթաշենի միջնակարգ դպրոցում 20 թիմ և 60 մասնակից մրցեցին օդամղիչ հրացաններով։ Ստորև՝ հաղթողները, իսկ մրցաշարի օրվա լուսանկարներին կարող եք ծանոթանալ գրառման մեջ ![]()
Թիմային հաշվարկ
«Կյորես»՝ 70 միավոր
Վրույր Ասրյան, Արշակ Հովսեփյան, Լուսինե Միրզոյան
«Այգի Տեխնոպարկ»՝ 69 միավոր
Արտուր Խոջաբաղյան, Հակոբ Բաբախանյան, Շուշան Բաբախանյան
«Զանգեզուր»՝ 65 միավոր
Մարիամ Գրիգորյան, Անի Բակունց, Սոնա Մկրտչյան
Լավագույն հարթաշենցի թիմ
«Մոնթե»՝ 58 միավոր
Հայկ Մկրտչյան, Մերի Սարգսյան, Էլեն Մելքումյան
Անհատական հաշվարկ
Տղամարդիկ
Հրայր Մարության («Քոլեջ 1»)՝ 26 միավոր
![]()
2-3-րդ տեղերը կիսեցին Հակոբ Բաբախանյանն ու Արտուր Խոջաբաղյանը («Այգի Տեխնոպարկ»)՝ 25-ական միավոր
Կանայք
Նարինե Բաբայան («Այգեձոր»)՝ 25 միավոր
![]()
2-3-րդ տեղերը կիսեցին Անգելինա Քոչունցը («Բաղակաց») և Լուսինե Միրզոյանը («Կյորես»)՝ 24-ական միավոր
Հաղթողները պարգևատրվեցին դրամական մրցանակներով և պատվոգրերով։
Բոլոր արդյունքները՝ https://shooting.gtimes.am/
«Գորիսի անվտանգության խորհուրդը» շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մրցաշարին.
Սամվել Լալազարյանի ընտանիքին՝ ի դեմս Հարութ Լալազարյանի,
մրցավարներ, ռազմագիտության ուսուցիչներ Գարեգին Գրիգորյանին և Կամո Բեգլարյանին,
Հարթաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվեր Պողոսյանին,
Վարդան Վարդազարյանին՝ մասնակիցների տեղափոխությունը Գորիսից Հարթաշեն և հետ կազմակերպելու համար,
լուսանկարիչ Նորայր Բաբայանին,
տեղեկատվական գործընկեր gtimes.am-ին,
և բոլոր մասնակիցներին ու թիմերի պատասխանատուներին։
Սամվել Լալազարյանի ցանկությունը միշտ եղել է, որ նոր սերունդը մեծանա ռազմահայրենասիրական ոգով, և որ իր հայրենի Հարթաշենը շենանա ու ապրի։ Այս մրցաշարը, որ ամեն տարի գյուղ է բերում տասնյակ երիտասարդների, այդ գործը շարունակելու լավագույն ձևն է։
Պաշտոնապես մրցաշարը կազմակերպում է «Գորիսի անվտանգության խորհուրդը», բայց մենք համոզված ենք, որ իրականում այն կազմակերպում է հենց ինքը՝ Սամվել Լալազարյանը, իր թողած օրինակով ու գործով։