Արհեստական բանականությունը դառնում է կառավարություն. Աբու Դաբին և OpenAI-ը ստորագրեցին պատմական պայմանագրեր
Պատկերացրեք՝ արհեստական բանականությունը (AI) ոչ թե պարզապես գրում է տեքստեր կամ նկարներ սարքում, այլ ուղղակիորեն ներգրավվում է մի ամբողջ երկրի կառավարման, տնտեսության և օրենքների մեջ։ Սա ֆանտաստիկա չէ, այլ իրականություն, որն արդեն սկսվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։
Սեմ Ալթմանը և Աբու Դաբիի թագաժառանգը ստորագրել են 4 հսկայական պայմանագիր, որոնց նպատակն է մինչև 2027 թվականը Աբու Դաբին դարձնել աշխարհում առաջին «ԱԲ-ի վրա հիմնված» (AI-Native) կառավարությունը։
Իսկ այստեղ ի՞նչն է կարևոր, կհարցնեք դուք.
Պետական ապարատ։ AI-ն արդեն իսկ օգնում է կարդալ օրենքները, ստուգել փաստաթղթերը և թույլտվությունները (օրինակ՝ սննդամթերքի ներմուծման ժամանակ)։ Իհարկե, վերջնական որոշումը դեռ մարդկանցն է, բայց ահռելի թղթաբանությունը դառնում է պատմություն։
Նավթ և էներգետիկա։ Պետական նավթային հսկա ADNOC-ը կօգտագործի OpenAI-ի ուղեղը՝ արտադրությունը և բիզնես որոշումները մաքսիմալ արդյունավետ դարձնելու համար։
Ներդրումներ։ Երկրի գլխավոր սուվերեն հիմնադրամը (Mubadala) AI-ի միջոցով կվերլուծի համաշխարհային ներդրումներն ու ռիսկերը։
Կրթություն և բիզնես։ 5-ամյա պայմանագիր, որը AI-ն կբերի դպրոցներ, բուհեր և տեղական ընկերություններ։
Սա կարևոր է, քանի որ` ԱՄՆ-ի տեխնոլոգիական հսկայի աննախադեպ ներթափանցումն է օտարերկրյա պետության ամենակարևոր ինստիտուտներ։ Աբու Դաբին դրա համար արդեն հատկացրել է 3.5 միլիարդ դոլար։
Սա ցույց է տալիս, թե որքան հզոր են դառնում AI ընկերությունները։ Անկախ նրանից՝ AI-ի բաժնետոմսերի գները կբարձրանա՞ն, թե՞ կընկնեն, այս տեխնոլոգիաների ներդրումը կարող է փոխել ամբողջ երկրների կենսակերպը հաջորդ տասնամյակների ընթացքում։
Ի՞նչ եք կարծում, պատրա՞ստ ենք մենք նման ապագային, թե՞ սա արդեն չափից շատ է։