Դիտումների քանակը` 13
Խաղի, արվեստի և գիտության միավորում, մտքի մարմնամարզություն, կյանքի փոքր մոդել․ համբերություն, մտքի ճկունություն և հեռատեսություն պահանջող այս խաղին տրված բնորոշումները բազմաթիվ են, շախմատի սիրահարները՝ նույնպես։
ԳԱԹ մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանում պահվող ուշագրավ իրերից է նրա շախմատը։
1925 թվականին հենց այս շախմատով է գրողը խաղացել եղբոր՝ Վահանի հետ, երբ տատմերը հայտնել է որդու՝ Սևադա Բակունցի ծնվելու ուրախալի լուրը․ դա տեղի է ունեցել այն պահին, երբ Ակսել Բակունցը «մատ» է հայտարարել։
Տուն-թանգարանին շախմատը նվիրել է Վահան Բակունցը՝ 1969 թվականին։
Սյունիքի մարզ, ք. Գորիս, Մաշտոցի 41 (+374 284) 22966