Գորիսը պետք է լինի համայնք, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն լսված, պաշտպանված և արժևորված կզգա. Սայիդա Պողոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսը ընտրությունների շեմին է։ Բայց ընտրությունները միայն քաղաքական պայքար չեն․ դրանք հնարավորություն են՝ խոսելու մարդկանց իրական խնդիրների, նոր գաղափարների և դրանց լուծման մասին։

Գորիսում և հարակից համայնքներում մեր հայրենակիցների հետ հանդիպումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան շատ են դեռևս չլուծված խնդիրները։

Բնակարանային ապահովություն, հատկապես 1–3 անձից բաղկացած ընտանիքների համար, անձնագրերի և փաստաթղթերի ձեռքբերման դժվարություններ, առողջապահական ծառայությունների հասանելիություն, երեխաների նկատմամբ բուլինգ, հատուկ կարիքներով երեխաների և նրանց ծնողների սոցիալական պաշտպանություն, աշխատատեղերի բացակայություն, ընտանիքների ամենօրյա սոցիալական կարիքներ։

Սրանք պարզապես թվարկված խնդիրներ չեն։ Սրանց հետևում մարդիկ են, ընտանիքներ, երեխաներ, որոնց համար յուրաքանչյուր չլուծված հարց ամենօրյա դժվարություն է։

Մենք գալիս ենք ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, այլև դրանց լուծման մեր տարբերակներն առաջարկելու։

Մեր մոտեցումը հստակ է՝ լսել յուրաքանչյուր քաղաքացու, ուսումնասիրել խնդիրները, մշակել իրատեսական լուծումներ և հետևողականորեն աշխատել դրանց իրականացման ուղղությամբ։

Գորիսին անհրաժեշտ են նոր գաղափարներ, պատասխանատու որոշումներ և մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել համայնքի ու նրա բնակիչների համար։

Ընտրեք «Ապրելու քվե» դաշինքին և հնարավորություն ունեցեք Ձեր ձայնը լսելի դարձնելու, Ձեր խնդիրները որոշումների հիմքում դնելու և մասնակցելու Ձեր համայնքի ապագայի կերտմանը։

Գորիսը պետք է լինի համայնք, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն լսված, պաշտպանված և արժևորված կզգա։

Մեր նպատակը ոչ թե պարզապես ընտրություններում հաղթելն է, այլ մարդկանց վստահությունն իրական աշխատանքով արդարացնելը։

Ձեր ձայնը կարևոր է։ Ձեր խնդիրները՝ առաջնահերթ։ Ձեր ապագան՝ մեր պատասխանատվությունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել