Վերջին լրահոսի ամենանշանակալի ռազմարդյունաբերական իրադարձությունը Պենտագոնի և BAE Systems-ի՝ APKWS կառավարման հավաքածուների արտադրության վերաբերյալ համաձայնությունն է։ Այն հայտարարվել է հոկտեմբերի 19-ին
Համաձայնությունը նախատեսում է՝
– Տարեկան մինչև 25 000 հավաքածուի գնում՝ մինչև յոթ տարի ժամկետով։
– Դաշնակիցների պատվերների դեպքում արտադրության ընդլայնում՝ մինչև տարեկան 35 000։
– Գնումները դեռ պահանջում են Կոնգրեսի հավանությունն ու ֆինանսավորումը․ վերջնական արժեքը չի հրապարակվել։
APKWS-ը չկառավարվող 70 մմ հրթիռները դարձնում է լազերային ուղղորդմամբ ճշգրիտ զինամթերք։ Այն նաև կիրառվում է դրոնների դեմ՝ որպես ավելի թանկ օդային հրթիռների մատչելի այլընտրանք։
Սա ցույց է տալիս ոլորտի առանցքային ուղղությունը՝ համեմատաբար մատչելի ճշգրիտ միջոցների զանգվածային արտադրություն և երկարաժամկետ պատվերներով արտադրական շղթայի կայունացում։
Հայաստանի համար նույնպես ուշադրության արժանի է այս արդյունաբերական մոդելը՝ կանխատեսելի պահանջարկ, ստանդարտացում և մասշտաբավորվող արտադրություն