ԳՊԲՔ֊ում կլինի հեռակա ուսուցման ընդունելություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
ԳՊԲՔ֊ում կլինի հեռակա ուսուցման ընդունելություն

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴՆԵՐ

🌟 Կերտե՛ք ձեր հաջողակ ապագան Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի հետ:

✨ ՇՈՒՏՈՎ կհայտարարվի ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ընդունելություն՝ հետևյալ պահանջված մասնագիտություններով․

💼«Հաշվապահական հաշվառում»

🎓 Որակավորումը՝ հաշվապահ

⏳ Ուսման տևողությունը՝ 3 տարի

💳 Տարեկան ուսման վճարը՝ 80,000 ՀՀ դրամ

🚚«Փոխադրումների կազմակերպում և կառավարում»

🎓 Որակավորումը՝ տեխնիկ-կարգավար (փոխադրումների կազմակերպման և կառավարման)

⏳ Ուսման տևողությունը՝ 3.6 տարի

💳 Տարեկան ուսման վճարը՝ 80,000 ՀՀ դրամ

🧸«Նախադպրոցական կրթություն»

🎓 Որակավորումը՝ դաստիարակ

⏳ Ուսման տևողությունը՝ 3 տարի

💳 Տարեկան ուսման վճարը՝ 130,000 ՀՀ դրամ

💡 Ի՞նչ առավելություններ է տալիս ԳԲՊՔ-ի հեռակա ուսուցման համակարգը․

🟡Ընդունելություն՝ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:

🟡Համատեղե՛ք աշխատանքն ու ուսումը․ եթե աշխատում եք կամ ունեք այլ զբաղվածություն, հեռակա ուսուցումը լավագույն հնարավորությունն է՝ առանց երկար ժամանակ կորցնելու ստանալու որակյալ մասնագիտական կրթություն:

🟡Մրցունակություն աշխատաշուկայում․ ձեռք բերեք այսօր ամենապահանջված մասնագիտություններից մեկը:

🎫Ո՞վ կարող է դիմել․

Դիմում-հայտ կարող են ներկայացնել միջնակարգ (12-ամյա) կրթություն ունեցող անձինք:

🔔 Հետևե՛ք մեր էջին՝ ընդունելության մեկնարկի, ժամկետների և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար:

🏛 Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ`

ձեր որակյալ կրթության և մասնագիտական աճի հուսալի գործընկերը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել