Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Ձեր առաքելությունը բացառիկ է և անգնահատելի։ Դուք ոչ միայն գիտելիքներ եք փոխանցում ուսանողներին, այլև կերտում եք նրանց որպես գիտակից քաղաքացի, կայացած մասնագետ և արժանապատիվ անհատ։ Ձեր հավատարմությունը, համբերությունն ու անմնացորդ նվիրումը մեր քոլեջը դարձնում են գիտելիքի, ստեղծարարության և հաջողության իսկական օջախ։
Այսօր հպարտությամբ նայելով մեր սաների ձեռքբերումներին՝ մենք տեսնում ենք ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի և հոգատարության արդյունքը։
Շնորհակալ եմ ձեր անսպառ ջանքերի, անխոնջ աշխատասիրության և երիտասարդ սերնդի ապագայի հանդեպ ունեցած սրտացավ վերաբերմունքի համար։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, նորանոր ստեղծագործական հաջողություններ և ոգեշնչում։ Թող ձեր սաների հաղթանակներն ու հաջողությունները լինեն ձեր կատարած աշխատանքի ամենաբարձր գնահատականն ու հպարտությունը։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:
Սիրով ու հարգանքով՝ ԳԲՊՔ-ի տնօրեն Армине Колян