«Քոսի ջուր» կոչվող հանքային ջրի ուսումնասիրություն կլինի․ հանրային քննարկում Տաթևում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրում տեղի կունենա հանրային քննարկում՝ «ԴԵԼՏԱ-ԳԼՈՈՒԲ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող՝ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի վարչական տարածքում՝ Ցաքուտ թաղամասի «Քոսի ջուր» կոչվող տարածքում գտնվող հանքային ջրի աղբյուրի հիդրոերկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։

Հանրային քննարկման նպատակն է ներկայացնել նախատեսվող գործունեությունը, դրա հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև լսել համայնքի բնակիչների և շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները։

Տաթևի համայնքապետարանը ակնկալում է Ձեր ակտիվ մասնակցությունը։

Հարգանքով՝ Տաթևի համայնքապետարան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել