Գործնական այց ELOLA / ԷԼՈԼԱ կաթնամթերքի գործարանում
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում Վերիշենի միջնակարգ դպրոցի սովորողները «Ագրոտեխնոլոգիա» առարկայի ուսումնառության ընթացքում իրականացրեցին գործնական այց «Էլոլա» կաթի գործարան։
Այցի նպատակն էր տեսական գիտելիքները կապել իրական արտադրական գործընթացների հետ, ծանոթանալ կաթի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներին, արտադրության կազմակերպման փուլերին և սննդամթերքի որակի ու անվտանգության ապահովման գործընթացներին։
Սովորողները հնարավորություն ունեցան անմիջականորեն տեսնելու կաթի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի ստացում իրականացվող գործընթացները, ծանոթանալու գործարանի աշխատանքային միջավայրին և մասնագիտական գործունեության առանձնահատկություններին։
Նման գործնական այցերը կարևոր դեր ունեն մասնագիտական կողմնորոշման, սովորողների գործնական հմտությունների զարգացման և կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման գործում։
Շնորհակալություն «Էլոլա» կաթի գործարանի աշխատակիցներին՝ ջերմ ընդունելության, հետաքրքիր շրջայցի և մասնագիտական գիտելիքներով կիսվելու համար։
Սովորում ենք ոչ միայն դասարանում, այլև իրական աշխատանքային միջավայրում։
Ուսուցչուհի` Ա. Բակունց
Դասարան