Պետք է հոգ տանել, որ մասնագետների ներհոսք լինի Երևանից մարզեր․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Պետք է հոգ տանել, որ մասնագետների ներհոսք լինի Երևանից մարզեր․ Արտուր Խոջաբաղյան

Վերջերս տեղի է ունեցել «Zealous Tech» կազմակերպության նոր կառուցված շենքի բացումը։ Դրա հետ կապված տեսանյութը կդնեմ առաջին մեկնաբանությունում։ Բայց այս առիթով մի քանի բան եմ ուզում ասել։

ՏՏ ոլորտը Գորիսում առանցքային ուղղություններից մեկն է։

Ես կասեի ռազմավարական ուղղություն։

Միայն Զելըսում աշխատում է շուրջ 80 հոգի։

Էս պահին մեր քաղաքում EPAM ֊ն ու DataArt֊ն էլ են գործունեություն ծավալում այս ոլորտում։

Եթե ներառենք նաեւ մարդկանց, ովքեր անցնում են դասընթացներ էդ ձեռնարկություններում, ոլորտում էս պահին ներգրաված են ավելի քան 130 մարդ։

Շնորհավորում եմ Զելըսի թիմին նոր մասնաշենքը կառուցելու եւ բացումն իրականացնելու համար։

Սա իրականում մեծ ձեռքբերում է եւ համայնքային նշանակության ակտ, քանի որ վերջին տարիներին կազմակերպության աճի դանդաղեցման հիմնական պատճառներից մեկը համապատասխան տարածքի բացակայությունն է եղել։

Ինչ որ իմաստով զավեշտ ֊ որ ոլորտի զարգացումը դանդաղում է, քանի որ չկան համապատասխան տարածքներ, որը պիտի խթանի դրա զարգացումը։

Ես գիտեմ որ լիքը փող է ծախսվում մարզերը զարգացնելու ուղղությամբ, բայց կարծես թե չկան էն մեխանիզմները, որ իրական գործն ու իրականացվող ծախսերը մոտեցնեն իրար, նման ռազմավարական ուղղությունների զարգացումն էլ ավելի արագացնելու համար։

Այս նոր մասնաշենքն արդեն հնարավորություն կտա, որ կազմակերպությունն էլ ավելի ընդլայնի իր գործունեությունը Գորիս քաղաքում։

Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է զարգացնել մարզերը և շատ կարևոր է, որ նման գործունեությունները ստանան պետական ուշադրություն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Զելըսի թիմին եւ Artak Chopuryan֊ին այս կարևոր ձեռք բերման համար և որպես գորիսեցի շնորհակալություն եմ հայտնում, որ նման ներդրում եք կատարում մեր քաղաքում։

Պետք է հոգ տանել, որ մասնագետների ներհոսք լինի Երևանից մարզեր։

Սրա համար անհրաժեշտ է խրախուսել նման կազմակերպություններին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել