Գորիսի բժշկական կենտրոնում արդեն իրականացվում է վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա (ԲԱԱԲ/FNA)։
ԲԱԱԲ-ը նվազագույն ինվազիվ ախտորոշիչ միջամտություն է, որի միջոցով վահանաձև գեղձի հանգույցից վերցվում է բջջային նմուշ՝ պարզելու համար հանգույցի բնույթը՝ բարորակ է, թե չարորակ։
Ո՞ւմ է ցուցված
Բիոպսիայի անհրաժեշտությունը որոշում է էնդոկրինոլոգը՝ հիմնվելով վահանաձև գեղձի ՈւՁՀ արդյունքների և TIRADS դասակարգման վրա։
ԲԱԱԲ կարող է ցուցված լինել՝
• համապատասխան չափի վահանաձև գեղձի հանգույցների դեպքում,
• ՈւՁՀ-ով կասկածելի հատկանիշներ ունեցող հանգույցների դեպքում,
• դինամիկ հսկողության ընթացքում արագ աճող հանգույցների դեպքում։
Գորիսի բժշկական կենտրոնում
Բիոպսիայի անհրաժեշտությունը որոշվում է բժշկի կողմից՝ յուրաքանչյուր պացիենտի անհատական գնահատման հիման վրա։
Հարցերի և խորհրդատվության համար աշխատանքային ժամերին կարող եք զանգահարել բժիշկ֊ էնդոկրինոլոգ Անուշ Գալստյանին։
077701820