Մեր Vision Board-երի ստեղծման սիրունագույն միջոցառումը գալիս է ՍՅՈՒՆԻՔ՝ Գորիս
Քանի դեռ Հայաստանում եմ, ուզում եմ լիքը-լիքը մարդկանց հետ կիսվել այս սիրուն տեխնիկայով, մտքերով, վերջին 19 տարիներին իմ սովորածով, որ բոլոր-բոլորը իմանան, որ կարող են ունենալ այն ամենը, ինչ կհամարձակվեն խնդրել Տիեզերքից
Խոսելու ենք, թե ինչպես կազմել մեր երազանքների board-ը (տախտակը), կիսվելու եմ իմ անձնական փորձով, շատ անձնական պատմություններով միգուցե։
Հնարավոր է շատ բան չասի ձեզ հիմա իմ տեքստը, բայց խոստանում եմ, երբ հեռանաք միջոցառումից, լիքը բաների մասին նոր ձևով եք սկելու մտածել։
Կարծում եմ նման թեմայով միջոցառում Հայաստանում առաջին անգամ է ու դուք կինեք այդ առաջիններից մեկը
Հանդիպման վայր՝ Միրհավ Հյուրանոց
Արժեքը՝ 5000 դրամ
Օրվա և ժամի մանրամասները կտրամադրենք առանձին
Հնարավոր է լինի երկու հանդիպում՝ առավոտյան և երեկոյան, որպեսզի ընտրեք ձեր նախընտրած ժամը։
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, իսկ ձեր երազանքները՝ ՈՉ