Բարեկարգվել է դեպի Հին Խնձորեսկ տանող ճանապարհը
Դեպի Հին Խնձորեսկ և Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհի ոչ ասֆալտապատ հատվածի վիճակը վերջին շրջանում դժվարություններ էր ստեղծում հատկապես մեծ զբոսաշրջային ավտոբուսների երթևեկության համար։
Խնդրի ժամանակավոր լուծման նպատակով «Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Խնձորեսկի ճոճվող կամրջի հիմնադիր Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ և համապատասխան թույլտվությունների ստացումից հետո իրականացվել են ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։
Աշխատանքների իրականացման համար Միության կողմից ծախսվել է շուրջ 800,000 դրամ։
Բարեկարգված ճանապարհահատվածը հնարավորություն կտա մինչև ճանապարհի ասֆալտապատումը ապահովել առավել հարմար երթևեկություն և նվազեցնել դեպի Հին Խնձորեսկ այցելող զբոսաշրջային տրանսպորտի համար առաջացող դժվարությունները։
Մեզ համար կարևոր է, որ զբոսաշրջային ուղղություններում առկա խնդիրները ոչ միայն բարձրաձայնվեն, այլ հնարավորության սահմաններում ստանան նաև գործնական լուծումներ։