«Բաղակաց» կրթական կենտրոնը հյուրընկալել էր գերմանական գործընկեր կառույցների ներկայացուցիչներին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«Բաղակաց» կրթական կենտրոնը հիւրընկալել էր գերմանական գործընկեր կառոյցների ներկայացուցիչներին

Օրերս «Բաղակաց» կրթական կենտրոնում պատիւ ունեցանք հիւրընկալելու Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան փոխդեսպան Լարս Հեննիգին, Գյոթէ ինստիտուտի դասավանդման փորձագէտ Իվ-Օլիվեր Թաուշվիցին, Գերմանական Տնտեսական Միաւորման (DWV) գործադիր տնօրէն Մերի Նաւասարդեանին, ինչպէս նաեւ Etaryan գրասենեակի և գործընկեր այլ կառոյցների պատուաւոր հիւրերին։

Հանդիպման ընթացքում հիւրերին ներկայացրեցինք «Բաղակաց» կրթական կենտրոնի առաքելութիւնը, ընթացիկ ծրագրերն ու Սիւնիքի երիտասարդութեան համար իրականացուող կրթական ու տեխնոլոգիական նախաձեռնութիւնները։

Քննարկեցինք կրթութեան, լեզուական ու մասնագիտական հմտութիւնների զարգացման, ինչպէս նաև տարածաշրջանում երիտասարդական ծրագրերի ընդլայնման շուրջ համագործակցութեան հնարավոր հեռանկարները ։

Շնորհակալութիւն ենք յայտնում մեր բոլոր հիւրերին արդյունաւէտ քննարկման, Սիւնիքի նկատմամբ ցուցաբերած ուշադրութեան եւ կրթական ծրագրերին աջակցելու պատրաստակամութեան համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել