Գորիսի բժշկական կենտրոնում հաջողությամբ վիրահատվել է երկու ամսական երեխա

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի բժշկական կենտրոնում հաջողությամբ վիրահատվել է երկու ամսական երեխա

Գորիսի բժշկական կենտրոնում հաջողությամբ իրականացվել է երկու ամսական երեխայի վիրահատություն՝ աճուկային ճողվածք ախտորոշմամբ։

Փոքրիկը վիրահատության պահին եղել է երկու ամսական և ունեցել է 5,5 կիլոգրամ քաշ, ինչը պահանջել է առանձնահատուկ մասնագիտական մոտեցում, ինչպես նաև անեսթեզիոլոգիական և հետվիրահատական մանրակրկիտ հսկողություն։

Վիրահատությունն իրականացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական վիրաբույժ Գարիկ Առաքելյանը՝ ասիստենտ Գագիկ Տեր-Ղամբարյանի մասնակցությամբ։ Անեսթեզիոլոգիական ապահովումն իրականացրել է Գորիսի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ Աիդա Էլյազյանը։

Վիրահատությունն անցել է առանց բարդությունների։ Միջամտությունից հետո երեխան շուրջ 12 ժամ գտնվել է բժշկական հսկողության ներքո, որից հետո բավարար վիճակով դուրս է գրվել բժշկական կենտրոնից։ Ներկայում փոքրիկի առողջական վիճակը լավ է, որևէ գանգատ չի արձանագրվում։

Դեպքը կարևոր նշանակություն ունի Գորիսի բժշկական կենտրոնում մանկական վիրաբուժության ծառայության զարգացման համատեքստում։ Ծառայության գործարկումը հնարավորություն է տալիս Սյունիքի մարզի փոքրիկ պացիենտներին անհրաժեշտ մասնագիտացված վիրաբուժական բուժօգնությունը ստանալ մարզում՝ առանց Երևան մեկնելու անհրաժեշտության։

Երկու ամսական երեխայի հաջող վիրահատությունը մանկական վիրաբուժության ծառայության գործունեության մեկնարկին ևս մեկ կարևոր քայլ է Գորիսի բժշկական կենտրոնում մասնագիտացված բուժօգնության հասանելիության ընդլայնման ուղղությամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել