Ռեստորանի լավ սպասարկությունը հենց այս 3 մանրուքներից է սկսվում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Բոլոր Ռեստորատորներին/Փաբերին, մի խոսքով ուտել/խմելու տեղերի տերերին է վերաբերվում այս գրածը։ Գիտեմ ընկերներիս շրջանակում կան, ասի օգտակար լինեմ։

Հետաքրքիր է նաև հաճախորդների կարծիքը։

Ես կարծում եմ, որ կամայական բարձրակարգ սննդի օբյեկտ պարտադիր պետք է այս երեք կետերը պահպանի 21-րդ դարում։ Կներկայացնեմ պահանջը, ու նաև ռեալ օրինակներ, որ շատ հաճախ անձամբ եմ բախվում։

1. Հաշիվը ուզելուց ՉՀԱՐՑՆԵԼ «քարտով, թե՞ կանխիկ»։ Միևնույնն է կարծում եմ մեծամասնությունը քարտով է, էդ անդեր սարքը մի անգամ սեղանին մոտեցնելը ավելի քիչ էներգիա է պահանջում, քան էդ հարցը տալ, սպասել պատասխանի։ Երբ բերում են հաշիվը և վճարվում է քարտով, ՄԻԱՆԳԱՄԻՑ հեշտացնել թեյավճարի ստանալը, որ հաճախորդը չհարցնի.

– Կարո՞ղ եք ընդհանուրին գումարել։

– Չէ, պետք է առանձին վերցնեմ։

2. Հեռախոսների լիցքավորիչները պետք է լինեն ՀԱՍԱՆԵԼԻ և ԱՆՎՃԱՐ։ Սա ուղղակի սպանում է։ Միշտ եմ գժվել սրա պատճառով, իսկ վերջերըս մի դեպք էղավ։ Ուրեմն մի տաս հոգանոց սեղանով նստած ենք, կենտրոնում գտնվող բավական լավ, համով ու անունով տեղ։ Հեռախոսս նստել է լրիվ։ Մատուցողին ասում եմ.

– Հեռախոսս կարո՞ղ եք զարյադկի դնել։

– Ճիշտն ասած չունենք։

– Դէ բա ո՞նց անենք, էս հեռախոսով եմ վճարելու հաշիվը վերջում։ (Կիսահումորային եմ անում, որ տենց տանի դնի էլի)։

– Ընտեղ «եսիմինչ» լիցքավորման կայան կա, կարող եք հավելվածով վերցնել, լիցքավորել։

– Բայց հեռախոսս նստած է լրիվ, հավելված էլ չեմ կարող քաշել հետևաբար։

Վերջը սենց ներվայնացած, սեղանակիցներից մեկը քաշում է էդ հավելվածը, վերցնում ենք լիցքավորում հեռախոսը։ Վերջում հաշիվը փակում եմ մոտ 100,000։ Իսկ մարտկոց վերցնելը ՈՒՇԱԴԻՐ 200 դրամ էր։ Ասենք մարդու ուղեղը կախում է էս աբսուրդությունից։ Ոնց կարող է էդ անդերը անվճար չլինել 21-րդ դարում։

3. Երբ հաճախորդը գալիս է, առաջին պատվերը միանգամից սեղանի շուրջ պետք է վերցնել, մանավանդ եթե խմիչք է, ասենք ջուր կամ գարեջուր։ Երբեմն հոգնած, ծարավ, շոգած գալիս նստում ես, ասում ես.

– Մինչև մենյուն բերելը ջուր/գարեջուր կարելի՞ է։

– Կներեք, ես մենեջերն եմ, մատուցողին կասեմ հիմա կմոտենա։

Ասենք խի՞ էլի, ընչո՞ւ բդի սպասեմ մատուցողին։ Մի բաժակ ջուր եմ ուզում։ Ես հասկանում եմ, որ ամեն մեկը իր մասնագիտացումն ունի, JSը պետք չէ Pythonի հետ խառնել, բայց ախպեր էդ պրիմիտիվ էրկու տողանոց ֆունկցիայի էղածը ի՞նչ է, որ քեզ չի դզում էդ անել։

Ասածս ինչ է, եթե չեմ սխալվում Հայաստանում չեմ տեսել նման տեղ, որ բոլոր այս երեք կետերը պահպանված լինեն։ Պրիմիտիվ բաներ են, բայց ես որպես քչեն շատեն հասկացող հաճախորդ, ասում եմ որ շատ կարևոր են մանրուքները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել