Ամառային դպրոց 2026․ գիտելիք, փորձ և նոր հնարավորություններ
Օգոստոսի 13-18-ը ՀԱՀ Շարունակական կրթության Գորիսի կենտրոնում անցկացվեց «Ամառային դպրոց 2026»-ը՝ այս տարի շեշտը դնելով մասնակիցների՝ ֆինանսական ոլորտի գիտելիքների ընդլայնման վրա։
Ծրագրի վեց օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու նոր գիտելիքներ, զարգացնելու գործնական հմտությունները, քննարկելու ֆինանսական ոլորտի արդիական թեմաներ և շփվելու ոլորտի ներկայացուցիչների հետ։
Այս նախաձեռնության կայացման գործում կարևոր դեր ունեցան մեր գործընկերներն և աջակիցները:
Շնորհակալություն ենք հայտնում՝
Տիգրան Բարխուդարյանին՝ Արդշինբանկ Գորիսի մասնաճյուղ,
Շուշանին և Նինային՝ ՆՈՒՇ Կանանց ֆիթնես ակումբ,
Գայանե Մարտիրոսյանին՝ ՄԻՐՀԱՎ հյուրանոց,
Աիդա Գրիգորյանին՝ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ հաշվապահական կենտրոն,
Դավիթ Գրիգորյանին՝ Zealous,
Արթուր Արյանին՝ Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց,
ինչպես նաև՝ Իրինա Դարբինյանին, Նելլի Ղուշունցին, Արարատ Սուջոյանին, Աստղիկ Սարգսյանին և Տաթև Ակլունցին ծրագրին աջակցելու համար։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, դասընթացավարներին և գործընկերներին «ՀԱՀ ամառային դպրոց 2026»-ը բովանդակալից և արդյունավետ դարձնելու համար