Գորիսը կարող է լինել աշխարհի ամենականաչ ու ամենամաքուր համայնքներից մեկը․ իսկ ինչո՞ւ ոչ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Screenshot

Գորիսը կարող է լինել աշխարհի ամենականաչ ու ամենամաքուր համայնքներից մեկը։ Իսկ ինչո՞ւ չլինի։

Մեր քաղաքն ունի դրա համար բոլոր նախադրյալները։ Համայնքը հետևողականորեն աշխատում է կանաչապատման ուղղությամբ․ նոր ծառեր են տնկվում, բարեկարգվում են տարածքները, ստեղծվում են կանաչ գոտիներ։ Բայց ծառ տնկելը միայն առաջին քայլն է։ Դրանից հետո այն պետք է խնամել, ջրել ու պահպանել։

Գորիսի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ը մշտապես հոգ է տանում քաղաքի ծառերի ու կանաչ տարածքների մասին, բայց, անկեղծ ասած, երբեմն պարզապես չի հասցնում ամեն ինչ անել։

Ու այստեղ արդեն բնակչի պատասխանատվությունն է սկսվում։

Եթե ձեր տան, շենքի կամ բակի առաջ ծառ է տնկված, ինչո՞ւ չպետք է մի քանի րոպե տրամադրեք այն ջրելուն ու խնամելուն։ Ի վերջո, այդ ծառը միայն համայնքինը չէ․ այն ձեր տան դիմաց է, ձեր փողոցում է, ձեր քաղաքում է։

Մի քիչ սրտացավություն, մի քիչ պատասխանատվություն և շատ ավելի գեղեցիկ ու մաքուր Գորիս կունենանք։

Եթե ուզում ենք, որ մեր քաղաքը իսկապես դառնա աշխարհի ամենականաչապատ ու ամենամաքուր համայնքը, դրա համար միայն համայնքի աշխատանքը բավարար չէ։ Դա բոլորիս գործն է։

Տեսնո՞ւմ եք ձեր տան առաջ ծառ՝ հոգ տարեք դրա մասին։ Գորիսը մեր բոլորինն է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել